Մուտք
Մոռացել եք Ձեր գաղտնաբառը

Հաճախակի տրվող հարցեր



Ինչի՞ համար է անհրաժեշտ գրանցումը freesms.am կայքում:
freesms.am կայքը նախատեսված է բոլոր այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են անվճար SMS հաղորդագրություններ ուղարկել Հայաստանում ապրող իրենց բարեկամներին, հարազատներին և ընկերներին, իրենց անձնական գործող հեռախոսահամարից:
Գրանցումը freesms.am կայքում անհրաժեշտ է, որպեսզի այն մարդիկ, ում Դուք ուղարկում եք հաղորդագրություններ, կարողանան իդենտիֆիկացնել (ճանաչել) Ձեզ, ինչպես նաև կարողանան պատասխանել Ձեր կողմից ուղարկված հաղորդագրություններին:
Հնարավոր է արդյո՞ք գրանցվող հեռախոսահամարի փոխարեն գրվի անուն:
Ոչ:
Եթե Դուք չնշեք Ձեր գործող հեռախոսահամարը, ապա Ձեր հաղորդագրությունը ստացողը կհայտնվի շփոթմունքի մեջ՝ չիմանալով թե ով է ուղարկել հաղորդագրությունը: Բացի դա, ստացողը չի կարող պատասխանել Ձեր կողմից ուղարկված հաղորդագրությանը:
Ինչպիսի՞ն պետք է լինի գրանցվող հեռախոսահամարի ֆորմատը:
Գրանցվող հեռախոսահամարը անհրաժեշտ է մուտքագրել միջազգային ֆորմատով, առանց "+" նշանի:
Հեռախոսահամարի ֆորմատը գրվում է հետևյալ կերպ՝


Հայաստան՝      3749XXXXXXX     (Երկրի կոդ+Օպերատորի կոդ+Համար) 
Ռուսաստան՝
  79XXXXXXXXX     (Երկրի կոդ+Օպերատորի կոդ+Համար)  
Ուկրաինա՝      3809XXXXXXXX   (Երկրի կոդ+Օպերատորի կոդ+Համար)  

Ինչի՞ համար է անհրաժեշտ ակտիվացման կոդը:
Ակտիվացման կոդը անհրաժեշտ է, որպեսզի `
·  տեղի ունենա գրանցված  հեռախոսահամարի ստուգում,
·  տեղի ունենա էջի ակտիվացիա, որից հետո Դուք կկարողանաք ուղարկել անվճար հաղորդագրություններ Ձեր մտերիմներին և հարազատներին:
Գրանցվել եմ համակարգում, սակայն ակտիվացման կոդ չեմ ստացել: Ի՞նչ անել:
Ակտիվացման կոդը ուղարկվում է այն հեռախոսահամարին, որով Դուք գրանցվել եք համակարգում: Եթե գրացվելուց հետո Դուք չեք ստացել հաղորդագրություն, ապա խնդրում ենք համոզվել արդյո՞ք ճիշտ եք գրել Ձեր հեռախոսահամարը:
Եթե Դուք ամեն ինչ ճիշտ եք արել և ակտիվացման կոդ դեռ չեք ստացել, ապա որոշ ժամանակ անց փորձեք կրկին ստանալ ակտիվացման կոդը սեխմելով “Ուղարկել կոդը”:

Կարող է արդյո՞ք բջջային օպերատորը գանձել գումար ուղարկված հաղորդագրության դիմաց:
Ոչ:
FMS համակարգից հաղորդագրություն ուղարկելու դեպքում բջջային օպերատորը չի կարող գանձել գումար, քանի որ FMS համակարգը ամբողջովին անկախ է:
Հնարավոր է արդյո՞ք ուղարկել հաղորդագրություն միանգամից մի քանի հեռախոսահամարի:
Ոչ, հնարավոր չէ:
Հաղորդագրության ուղարկման համար հատկացված բաժնում Դուք կարող եք մուտքագրել միայն մեկ հեռախոսահամար միջազգային ֆորմատով, առանց
“+” նշանի:
Օրինակ. 374XXXXXXX կամ  3749XXXXXXX
Ինչպե՞ս փոխել անձնական տվյալները:
Անձնական տվյալների փոփոխման դեպքում Ձեզ անհրաժեշտ է`
Քայլ 1. Մուտք գործել համակարգ
Քայլ 2.Մտնել “Անձնական տվյալներ” բաժին

Քայլ 3. Սեղմել "Խմբագրել" կոճակը:
Ինչպե՞ս փոխել գաղտնաբառը:
Եթե Դուք ցանկանում եք փոխել Ձեր գաղտնաբառը, ապա
Քայլ 1.  Մուտք գործեք համակարգ
Քայլ 2. Մտեք "Անձնական տվյալներ" բաժին

Քայլ 3. Սեղմեք փոխել գաղտնաբառը

Քայլ 4. Լրացրեք գաղտնաբառի փոփոխության համար նախատեսված դաշտերը,և սեղմեք փոխել
Ինչից հետո տեղի կունենա Ձեր գաղտնաբառի փոփոխությունը:
Մոռացել եմ գաղտնաբառը, ի՞նչ անել:
Գաղտնաբառը չհիշելու դեպքում՝
Քայլ 1. Մտեք  “Մոռացել եք Ձեր գաղտնաբառը” բաժին

Քայլ 2.Լրացրեք Ձեր բջջային համարը, որը Դուք նշել եք գրանցման ժամանակ
Քայլ 3.Մուքագրեք պատկերված կոդը
Քայլ 4.Սեղմեք ուղարկել
Ձեր հեռախոսահամարին Դուք կստանաք SMS հաղորդագրություն, որում գրված կլինի Ձեր գաղտնաբառը:
Գաղտնիության նկատառումներից ելնելով, խորհուրդ ենք տալիս գաղտնաբառը վերհիշելուց հետո ջնջել ստացված հաղորդագրությունը:
Հնարավոր է արդյո՞ք ջնջվել համակարգից:
Այո, հնարավոր է: Համակարգից ջնջվելու համար անհրաժեշտ է՝
Քայլ 1.Մուտք գործել համակարգ
Քայլ 2. Այնուհետև “Անձնական տվյալներ” բաժին

Քայլ 3.Սեղմել հեռացվել  համակարգից

Քայլ 4.Եվ հաստատել հեռացումը:
Հեռացումը հաստատելուց հետո, Դուք այլևս չեք կարող օգտվել մեր համակարգի ծառայությունից:
Ես փոխել եմ իմ բջջային հեռախոսահամարը, կարող եմ արդյո՞ք փոխել այն FMS համակարգում:
Այո, կարող եք:
Քայլ 1.Մուտք գործեք համակարգ
Քայլ 2.Մտեք “Անձնական տվյալներ” բաժին

Քայլ 3.Փոխել բջջային համարը

Քայլ 4. Լրացրեք փոփոխության համար անհրաժեշտ դաշտերը
Քայլ 5.Սեղմեք փոխել
Նոր մուտքագրված բջջային համարին Դուք կստանաք ակտիվացման կոդ, որի ճիշտ մուտքագրումից հետո միայն Ձեր հեռախոսահամարը կփոփոխվի:
Ինչի՞ց է կախված հասանելի հաղորդագրությունների քանակը: Կա արդո՞ք որոշակի սահմանափակում:
Սակմանափակում որպես այդպիսին չկա: Հասանելի հաղորդագրութունների քանակը կախված է օգտագործողի վարկանիշից: Որքան բարձր է վարկանիշը, այնքան ավելի շատ հասանելի հաղորդագրություններ կունենա օգտագործողը, և հակառակը:
Ինչպե՞ս բարձրացնել վարկանիշը:
Վարկանիշի գնահատման մեխանիզմը ուղիղ համեմատական է Ձեր համակարգից օգտվելու հաճախականությունից: Այսինքն ինչքան ավելի հաճախ եք Դուք օգտվում FMS համակարգից, այնքան ավելի բարձր է Ձեր վարկանիշը:
Առավելագույնը որքա՞ն նիշ է պարունակում FMS համակարգից ուղարկվող SMS հաղորդագրությունը:
1 SMS-ի 160 լատիներեն նիշերի փոխարեն FMS ԱՆՎՃԱՐ SMS համակարգում հաղորդագրության տեքստի մասում մուտքագրվող նիշերի քանակը սակմանափակվում է 90 լատիներեն նիշով: Մնացած 70 նիշերի մասը բաղկացած է գովազդային հայտարարություններից:
Ինչո՞ւ է հաղորդագրությունը գրվում միայն լատինատառ:
Լատիներեն տառերով SMS հաղորդագրությունները ավելի քիչ խնդիրներ են առաջացնում, քանի որ անկախ ստացողի հեռախոսի մոդելից հաղորդագրությունը հասնում է հասցեատիրոջը լիարժեք և ընթեռնելի:
Բացի դա լատիներեն տառերով SMS հաղորդագրությունները իրենց մեջ պարունակում են ավելի շատ նիշերի քանակ, քան ցանկացած այլ լեզվով գրված հաղորդագրությունը:
Ինչո՞ւ չի ստացվում copy-paste անել:
Համակարգում copy-paste գործողությունը արգելված է, քանի որ հաղորդագրությունը պետք է գրվի միայն լատինատառ (տես Ինչու՞ է հաղորդագրությունը գրվում միայն լատինատառ): Բացի այդ կա նաև նիշերի սահմանափակում:
Այսպիսով համակարգում copy-paste գործողությունը արգելված է ավելորդ անհարմարություններից խուսափելու համար:
Ինչի՞ համար է նախատեսված Հեռախոսագիրքը:
Համակարգից ավելի հեշտ օգտվելու համար Դուք կարող եք գրանցել Ձեր մտերմների, ընկերների և ծանոթների հեռախոսահամարները Հեռախոսագրքում:
Օգտվելով հեռախոսագրքից Դուք SMS-ներ կուղարկեք այնպես, ինչպես դա անում եք հեռախոսով SMS ուղարկելիս`երբ ստացողի հեռախոսահամարը ընտրում եք Ձեր հեռախոսի մեջ գրանցված համարներից:
Ես ավելացնում եմ անեկդոտ կա՛մ աֆորիզմ, կա՛մ էլ սիրային SMS-ներ, սակայն այն միանգամից չի հայտնվում կայքում, ինչո՞ւ:
Ձեր ավելացրած անեկդոտները, աֆորիզմները կամ սիրային SMS-ները նախքան կայքում հայտնվելը դիտարկվում են մեր կողմից և միայն խմբագրվելուց հետո հայտնվում են freesms.am կայքում:
Ուշադրություն` ցենզուրայից դուրս և 90 լատինատառ նշանից ավելի երկար նախադասությունները համակարգում չեն ներառվելու: Կայքի ադմինիստրացիան իրավասու է մերժելու ցանկացած տարբերակ` ըստ իր հայեցողության: 
Արդյո՞ք FMS համակարգը առաջարկում է կորպորատիվ փաթեթներ հաղորդագրությունների ուղարկման համար:
Ոչ:
FMS համակարգը նախատեսված է միայն անվճար, անձնական SMS հաղորդագրություններ ուղարկելու համար և միայն մեկ հեռախոսահամարին: Այսինքն միաժամանակ մի քանի հեռախոսահամարի հաղորդագրություն ուղարկել հնարավոր չէ:
Մեծ թվով բաժանորդներին Ձեր կազմակերպության անունից SMS-ներ ուղարկելու համար Դուք կարող եք oգտվել ՄՈԲԲԻՍ ընկերության կողմից առաջարկվող մեկ այլ ծառայությունից՝ MOBIPACE (տես այստեղ՝ www.mobipace.com):
Ի՞նչ է առաջարկում FMS համակարգը գովազդատուներին:
Բոլոր այն ընկերությունները, որոնք ցանկանում են գովազդել իրենց ապրանքները կամ ծառայությունները, կարող են տեղադրել իրենց գովազդը freesms.am կայքում` գրանցված օգտագործողների կողմից անվճար ուղարկվող SMS հաղորդագրությունների տեքստի մեջ: Գովազդային պայմաններին առավել մանրամասն ծանոթանալու համար սեղմեք  այստեղ :