Մուտք
Մոռացել եք Ձեր գաղտնաբառը



Օգտագործման համաձայնագիր




Սույն օգտագործման հանաձայնագիրը կարգավորում է Ծառայությունների օգտագործման ընթացքում, ծառայությունը մատուցող «ՄՈԲԲԻՍ» ՍՊԸ-ի (Հետագայում` Համակարգ) և  www.freesms.am կայքում գրանցված՝ 16 տարին լրացած աձանց (Հետագայում`Օգտագործող) միջև ծագած հարաբերությունները՝ կապված սույն կայքի միջոցով տրամադրվող ծառայություններից օգտվելու հետ:

Հիմնական հասկացությունները

Օգտագործող Համակարգում գրանցված, www.freesms.am կայքի միջոցով տրամադրվող ծառայություններից, ըստ սույն համաձայնագրի օգտվող 16 տարին լրացած ֆիզիկական անձ:
Բաժանորդ – Հայաստանի Հանրապետության բջջայյին կապի օպերատորների բաժանորդ: 
Ծառայություն www.freesms.am  կայքի միջոցով տրամադրվող ծառայություն, որը հնարավորություն է տալիս Օգտագործողներին անվճար կարճ հաղորդագրություններ ուղարկել Հայաստանի Հանրապետության բջջային կապի Բաժանորդներին:   
Կարճ հաղորդագրություն- առավելագույնը 160 լատինական նիշ պարունակող հաղորդագրություն, որը կարող է ուղարկվել և ստացվել GSM ստանդարտի բջջային հեռախոսով (SMS): Սույն Ծառայության շրջանակներում Օգտագործողը www.freesms.am կայքից կարող է ուղարկել առավելագույնը 90 լատինական նիշ պարունակող հաղորդագրություն: 

1.  Ընդհանուր տեղեկություն.
1.1  Օգտագործման համաձայնագիրը հանդիսանում է հրապարակային պայմանագրի առաջարկ Օգտագործողի և Համակարգի միջև, որը կարգավորում է Համակարգի կողմից Ծառայության օգտագործման պայմանները:
1.2  Համակարգը և Օգտագործողը ընդունում են այն, որ իրենց հարաբերությունները համաձայն սույն Համաձայնագրի, ենթարկվում և կարգավորվում են Հայաստանի Հանրապետության  օրենսդրությամբ: Համաձայնագրի պայմանների կատարման կամ չկատարելու հետևանքով՝ Համակարգի և Օգտագործողի միջև ծագած ցանկացած վեճերի լսման վայրը կարող է հանդիսանալ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր դատական մարմին:
1.3  Դատարանի կողմից Համաձայնագրի որևէ կետ անվավեր կամ հարկադիր կատարմանը ոչ ենթակա ճանաչելը, չի տարածվում Համաձայնագի այլ կետերի վրա:
1.4  Երբ Օգտագործողի կողմից, սույն Համաձայնագրի որևէ կետի խախտման դեպքում Համակարգը չի արձագանքում, Համակարգը իրավասու է ձեռնարկել իր շահերը պաշտպանելու համապատասխան միջոցառումներ,երեք տարվա ընթացքում:
1.5  Հայաստանի Հանրապետության կառավարման մարմինների կողմից իրավական-նորմատիվ ակտերի ընդունման դեպքում, որը ամբողջապես կամ մասնակի կվերաբերվի Համակարգի կողմից մատուցվող Ծառայություններին, Համակարգը իրավասու է կատարել ցանկացած փոփոխություն, մատուցվող Ծառայությունները նոր իրավական նորմերին համապատասխանեցնելու նպատակով:
1.6  Օգտագործողը համաձայնում է չվերարտադրել, չկրկնել, չպատճենահանել, չվաճառել կամ չվերավաճառել, ինչպես նաև չօգտագործել Համակարգի որևէ մասը առևտրային նպատակներով: Համակարգը չի ստանձնում որևէ պատասխանատվություն կամ պարտավորվածություն կապված Օգտագործողի և երրորդ անձի միջև կնվքած ցանկացած պայմանագրի հետ:


2.  Համաձայնագրի առարկան.
2.1  Ծառայությունը տրամադրվում է Օգտագործողներին սույն համաձայնագրով սահմանված պայմաններով:
2.2  Սույն համաձայնագիրը ուժի մեջ է մտնում այն պահին, երբ Օգտագործողը գրանցվելու ժամանակ նշում է՝ /Ես ընդունում եմ Օգտագործման Համաձայնագիրը/ կետը,
2.3  Ծառայությունը տրամադրվում է «ՄՈԲԲԻՍ» ՍՊԸ-ի կողմից: Օգտագործողը ընդունում է, որ Հայաստանի Հանրապետությունում գործող բջջային կապի օպերատորները որևէ առնչություն չունեն և որևէ պատասխանատվություն չեն կրում կապված Ծառայության տրամադրման հետ: 
2.4  Ծառայությունից օգտվելու համար Օգտագործողը պետք է անցնի գրանցման գործընթացը` կատարելով հետևյալ գործողությունները.
-  լրացնի Գրանցման ձևը,-  ընդունի Օգտագործման համաձայնագիրը, համաձայնագրի 2.2 կետում նշված ձևով

3.  Օգտագործողի իրավունքները և պարտականությունները.
3.1  Ծառայությունից օգտվելու համար Օգտագործողը պարտավոր է ճշմարիտ, ստույգ և ամբողջական տեղեկություններ հաղորդել իր մասին՝ ըստ կայքում ներկայացված Գրանցման ձևի և պարտավոր է տվյալ տեղեկությունները պահել արդի վիճակում:
3.2  Եթե  Օգտագործողը տրամադրում է սխալ կամ ոչ հավաստի տեղեկություններ իր մասին կամ կան հիմքեր համարելու, որ Օգտագործողի կողմից նշված տեղեկատվությունը սխալ է, ամբողջական չէ կամ հավաստի չէ, ապա Համակարգը  իրավունք ունի կասեցնել կամ չեղյալ համարել Գրանցումը և հրաժարվել Օգտագործողին Ծառայությունը մատուցելուց: Գրանցման ժամանակ մուտքագրված տեղեկությունների ստուգման համար Համակարգը իրավունք ունի Օգտագործողից պահանջել նոտարի կողմից հաստատված անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթուղթի պատճեն: Համակարգի հայեցողությամբ Օգտագործողը կարող է տրամադրել տվյալ փաստաթղթի էլեկտրոնային տարբերակը:
3.3  Գրանցման գործընթացի ավարտից անմիջապես  հետո Օգտագործողը ստանում է Համակարգից  օգտվելու հնարավորություն:
3.4  Օգտագործողը կրում է պատասխանատվություն իր գաղտնաբառի պահպանության համար, որը Օգտագործողը ընտրում է գրանցման ժամանակ և կարող է իր հայեցողությամբ փոխել Ծառայությունից օգտվելու ժամանակ՝ ցանկացած պահի:   
3.5  Օգտագործողը պարտավորվում է չօգտագործել Ծառայությունը ի վնաս երրորդ անձանց: Արգելվում է Ծառայության օգտագործումը ատելություն կամ թշնամանք հրահրելու նպատակով, ինչպես նաև անձի կամ անձանց խմբի նկատմամբ ցանկացած տեսակի խտրականություն դնելը՝ կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելիությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից: Արգելվում է հակաօրինական գործողությունների կատարելու կոչեր անելը: Ծառայությունը պոռնոգրաֆիկ, ոչ լիցենզավորված բովանդակություն ունեցող, ինչպես նաև մոլախաղերի կամ նմանատիպ բովանդակությամբ նյութերի վերաբերյալ տեղեկատվություն տարածելու նպատակով օգտագործելը: Սույն կետում նշված խախտումների կատարման փաստերի հաստատման դեպքում Օգտագործողը կարող է արգելափկվել և զգուշացվել դրա մասին էլեկտրոնային փոստի միջոցով: Հետագայում Կողմերը գործում են Օգտագործման Համաձայնագրի
8-րդ կետի համաձայն:   
3.6  Օգտագործողը, համաձայնվելով սույն Համաձայնագրի պայմանների հետ ընդունում է, որ կրում է լրիվ ու միանձնյա պատասխանատվություն իր կողմից Ծառայության միջոցով ուղարկվող կարճ հաղորդագրությունների բովանդակության համար, ինչպես նաև տեքստի, ծրագրերի, երաժշտության, տեսանյութերի, նկարների, գրաֆիկական պատկերների հղումների համար, ներառյալ նաև երրորդ անձանց հասցված ցանկացած տեսակի վնասները: Համակարգը չի վերահսկում իր համակարգի միջոցով ուղարկվող նյութերը և հետևաբար չի երաշխավորում այդ նյութերի ստույգությունը, ամբողջականությունը և որակը: 
3.7  Օգտագործողը ընդունելով սույն Համաձայնագիրը տալիս է իր համաձայնությունը ստանալու գովազդային բովանդակություն պարունակող տեքստեր և նյութեր կարճ հաղորդագրությունների և էլ. փոստի միջոցով: 


4. 
Համակարգի իրավունքները և պարտականությունները.
4.1  Համակարգը կարող է սահմանափակել առաջարկվող Ծառայության օգտագործումը ցանկացած ժամանակ իր հայեցողությամբ, առանց դրա մասին Օգտագործողներին նախապես տեղյակ պահելու:
4.2  Համակարգը պատասխանատու չէ կարճ հարղորդագրությունների ուղարկման խափանումների,  սխալ ուղարկման կամ դրանց ուշացումների, ինչպես նաև այլ տեխնիկական խնդիրների հետ կապված:   
4.3  Համակարգը իրավունք ունի փոփոխել սույն համաձայնագիրը ծանուցելով այդ մասին Օգտագործողին:   
4.4  Համակարգը պատասխանատվություն չի կրում մատուցած ծառայության և Օգտագործողի տվյալների, ծրագրերի և ծրագրային ռեսուրների համատեղելիության համար,
4.5  Համակարգը իրավունք ունի ցանկացած ժամանակ կատարելագործել կամ փոխել իրեն պատկանող տեխնիկական սարքավորումները, անցկացնել կանխարգելիչ միջոցառումներ և տեխնիկական աշխատանքներ, առանց դրա մասին Օգտագործողին նախապես տեղյակ պահելու:   
4.6  Եթե Համակարգը ունի բավականաչափ հիմքեր ենթադրելու, որ Ծառայությունը օգտագործվում է հակաօրինական կամ սույն Համաձայնագրով արգելված կամ չնախատեսված նպատակներով Համակարգը կարող իր հայեցողությամբ անհապաղ արգելափկվել Օգտագործողի Ծառայությունից օգտվելու հնարավորությունըկամ զգուշացվել դրա մասին Օգտագործողին էլեկտրոնային փոստի միջոցով: Տվյալ դեպքում Կողմերը գործում են  Օգտագործման Համաձայնագրի
8-րդ կետի համաձայն:
4.7  Համակարգը իրավունք ունի Օգտագործողին ուղարկել գովազդային բովանդակություն պարունակող տեքստեր և նյութեր կարճ հաղորդագրությունների և էլ. փոստի միջոցով:


5.  Համակարգի սեփականության իրավունքը.
5.1  Օգտագործողը ընդունում և համաձայնում է, որ Համակարգը և բոլոր անհրաժեշտ ծրագրերը պաշտպանված են հեղինակային իրավունքով, ապրանքանիշերով, արտոնագրերով, մտավոր սեփականության օրենքներով և այլ համապատասխան տեղական և միջազգային օրենքներով:   
5.2  Համակարգը Օգտագործողին ընձեռում է ոչ բացառիկ և փոխանցման ոչ ենթակա իրավունք, Համակարգի տրամադրած ծրագրային ապահովումից օգտվելու միայն այն պայմանով, որ ո՛չ Օգտագործողը, ո՛չ էլ Օգտագործողի աջակցությամբ այլ անձիք չեն պատճենահանի կամ փոփոխի ծրագրային ապահովումը, չեն ստեղծի ածանցյալ ծրագրեր, չեն ներթափանցի ծրագրային ապահովում՝ ծրագրի կոդերը ստանալու նպատակով, չեն իրականացնի վաճառք, վարձակալություն, փոխանցում երրորդ անձին, ինչպես նաև չեն կատարի փոփոխություններ համակարգում՝ չթույլատրված մուտք ստանալու նպատակով:

6.  Գաղտնիությունը.
6.1  Ծառայության տրամադրման ընթացքում, Համակարգի կողմից պահպանվում է հաղորդագրությունների բովանդակության, ինչպես նաև Օգտագործողի մասին տեղեկության գաղտնիությունը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

7.  Համաձայնագրի վավերականության ժամկետը և դադարեցումը.
7.1 Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում Օգտագործողի գրանցման պահից և գործում է անժամկետ կամ մինչ համաձայնագրի դադարեցման պահը: Կողմերից յուրաքանչյուրը միակողմանի կերպով կարող է դադարեցնել համաձայնագրի գործունեությունը:
7.2 Օգտագործողը ցանկացած պահին կարող է հրաժարվել Ծառայությունից օգտվելուց, գործածելով Օգտագործողին Համակարգից հեռացնելու հնարավորությունը,
7.3 Համակարգը կարող է դադարեցնել Ծառայության մատուցումը ցանկացած պահի, իր հայեցողությամբ, առանց Օգտագործողին այդ մաին նախապես տեղեկացնելու պարտադիր պահանջի:

8.  Բողոքների քննարկման կարգը.  
8.1  Այն Օգտագործողը, որը կարծում է, որ իր իրավունքները և շահերը խախտվել են Համակարգի կողմից, վերջինիս իր բողոքն ուղարկում է էլ. փոստով support@freesms.am հասցեով: Բողոքը ստանալուց հետո, 5 (հինգ) աշխատանքաին օրվա ընթացքում, Համակարգը պարտավոր է հայտնել իր տեսակետը բողոքի վերաբերյալ և ուղարկել իր պատասխանը տվյալ Օգտագործողին էլ. փոստի միջոցով:
8.2  Այն դեպքում, երբ վեճը չի լուծվում, 8.1 կետով նախատեսված բողոքարկման կարգի միջոցով, բողոքը վերանայվում է համաձայն Օգտագործման Համաձայնագրի պայմանների, ինչպես նաև ՀՀ օրեսդրությամբ սահմանված կարգով:
8.3  Համակարգի կողմից չեն դիտարկվում անանուն բողոքները ինչպես նաև այն բողոքները, որոնց հասցեատիրոջ տվյալները չեն համապատասխանում Համակարգում գրանցված որևէ Օգտագործողի տվյալների հետ:

9.  Փոփոխություններ և լրացումներ.
9.1 Սույն Համաձայնագրում կատարվելք բոլոր փոփոխությունները և լրացումները մտնում են ուժի մեջ Համակարգի կայքում հրապարակման հաջորդ օրվանից սկսած կամ ավելի ուշ, այն դեպքում եթե նշված է փոփոխության ուժի մեջ մտնելու ամսաթիվը: 
9.2 Սույն Համաձայնագրում կատարվելիք բոլոր փոփոխությունները և լրացումները տեղադրվում են Համակարգի 
www.freesms.am  կայքում,”Օգտագործման համաձայնագիր” բաժնում:
9.3 Օգտագործողը իրավունք ունի հրաժարվել Համակարգի կողմից Համաձայնագրում կատարվելիք փոփոխությունների և ավելացումերի ընդունումից, ինչը նշանակում է Օգտագործողի հրաժարվելը Համակարգի Ծառայություններից օգտվելու իրավունքից սույն Համաձայնագրի 7,2 կետի համապատասխան: